Հոդված 7. Մասնավոր հատվածում ակտիվ կաշառակերությունը
Հոդված 7. Մասնավոր հատվածում ակտիվ կաշառակերությունը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու ձեռնարկատիրական գործունեության ոլորտում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավար կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող որևէ անձի` դիտավորությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ անձն իր պարտականությունների խախտմամբ որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա: