Հոդված 17. Իրավազորություն
Հոդված 17. Իրավազորություն
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրավազորություն հաստատելու համար, եթե.
ա) հանցագործությունը ամբողջովին կամ մասամբ կատարվել է իր տարածքում.
բ) հանցագործն այդ Կողմի քաղաքացի, պետական պաշտոնյա կամ ազգային ներկայացուցչական մարմնի անդամ է.
գ) հանցագործության մեջ ներգրավված է իր պետական պաշտոնյաներից կամ իր ազգային ներկայացուցչական մարմինների անդամներից որևէ մեկը կամ 9-11-րդ հոդվածներում նշված ցանկացած անձ, որը միաժամանակ հանդիսանում է իր քաղաքացին:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում կամ դրանց որևէ մասում շարադրված իրավազորության կանոնները չկիրառել կամ կիրառել միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում:
3. Եթե որևէ Կողմ օգտագործել է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերապահման հնարավորությունը, ապա նա պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների առնչությամբ իրավազորություն հաստատելու համար` այն դեպքում, երբ հանցագործության ենթադրյալ կատարողը գտնվում է իր տարածքում, և հանձնման մասին հարցումն ստանալուց հետո Կողմը նրան չի հանձնում մյուս Կողմին` հանցագործի քաղաքացիությունից ելնելով:
4. Սույն Կոնվենցիան չի բացառում Կողմի կողմից, իր ներպետական իրավունքին համապատասխան, իրականացվող որևէ քրեական իրավազորություն: