Անցնել բովանդակությանը

Հոդված 42. Ծանուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Ծանուցում

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետության կծանուցի.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին.

գ) 32-րդ և 33-րդ հոդվածների համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին.

դ) 36-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարության կամ վերապահման մասին.

ե) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հաստատումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ստրասբուրգում 1999թ. հունվարի 27-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին և Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր պետություններին:

Հայաստանի Հանրապետության հայտարարությունները

Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի Կոնվենցիայի վերաբերյալ

Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի IY Գլխով նախատեսված համագործակցության համար նշանակում է հետևյալ մարմինները.

ա) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը` մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դատարաններում քննվող քրեական գործերով:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի քրեականացվի Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված արարքը:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում մերժելու Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե իրեն ուղղված հարցումն առնչվում է այնպիսի հանցագործության, որը Հայաստանը դիտում է որպես քաղաքական հանցագործություն:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։