Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Սանկցիաներ և ձեռնարկելիք այլ միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Սանկցիաներ և ձեռնարկելիք այլ միջոցներ

1. Հաշվի առնելով սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների լուրջ բնույթը` յուրաքանչյուր Կողմ պետք է նախատեսի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներ և այլ միջոցներ, ներառյալ դրանք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու դեպքում, ազատազրկման պատիժներ, որոնք կարող են հանձնման առիթ հանդիսանալ:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված արարքների համար, ենթակա լինեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ` քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատիժները:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ Կողմին լիազորելու համար բռնագրավել կամ այլ կերպ զրկել սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների գործիքներից կամ եկամուտներից կամ այն գույքից, որը համարժեք է նման եկամուտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։