Հոդված 37. Վերապահումներ
Հոդված 37. Վերապահումներ
1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս իրեն իրավունք վերապահել, իր ներպետական իրավունքին համապատասխան, մասամբ կամ ամբողջովին չքրեականացնելու 4-րդ, 6-8-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածներում նշված արարքները կամ 5-րդ հոդվածով սահմանված պասիվ կաշառակերության հանցագործությունները:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ ինքը օգտվում է 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերապահումից:
3. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ ինքը կարող է մերժել 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե հարցումը առնչվում է այնպիսի հանցագործության, որը հայցվող Կողմը դիտում է որպես քաղաքական հանցագործություն:
4. Ոչ մի պետություն չի կարող սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի կիրառմամբ վերապահում անել դրանցում նշված ավելի քան հինգ դրույթի առնչությամբ: Որևէ այլ վերապահում արվել չի կարող: 4-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների վերաբերյալ նույնանման վերապահումները պետք է դիտվեն որպես մեկ վերապահում: