Հոդված 6. Օտարերկրյա ներկայացուցչական մարմինների անդամների կաշառակերությունը
Հոդված 6. Օտարերկրյա ներկայացուցչական մարմինների անդամների կաշառակերությունը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված արարքը, երբ դրանում ներգրավված է այլ պետության` օրենսդրական կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամ: