Հոդված 32. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
Հոդված 32. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց կլինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների համար: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.
ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրությամբ` հետագայում վավերացնելով, ընդունելով կամ հաստատելով:
2. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` տասնչորս պետությունների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա 1-ին օրը: Այդ պետություններից ցանկացածը, որը վավերացման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չէ, ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահին:
4. Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում արտահայտած յուրաքանչյուր ստորագրող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնության արտահայտման օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Վավերացման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին: