Հոդված 1. Տերմինների օգտագործումը
Հոդված 1. Տերմինների օգտագործումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար`
ա) «պետական պաշտոնյա» տերմինը հասկացվում է որպես «պաշտոնյա», «պետական պաշտոնյա», «քաղաքապետ», «նախարար» կամ «դատավոր»` այն պետության ներպետական իրավունքին համապատասխան, որտեղ նշված անձը կատարում է այդ գործունեությունը, և այնպես, ինչպես կիրառվում է տվյալ պետության քրեական իրավունքով.
բ) առաջին կետում հիշատակված «դատավոր» տերմինը ներառում է դատախազներին և դատական գործառույթներ իրականացնող անձանց.
գ) այլ պետության պետական պաշտոնյայի ներգրավմամբ դատավարության դեպքում հետապնդում իրականացնող պետությունը պետական պաշտոնյա հասկացությունը կարող է կիրառել միայն այնքանով, որքանով այդ հասկացությունը համատեղելի է իր ներպետական իրավունքի հետ.
դ) «իրավաբանական անձ» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ, որը նման կարգավիճակ ունի կիրառելի ներպետական իրավունքի համաձայն` բացառությամբ պետությունների կամ այլ պետական լիազորություններ իրականացնող մարմինների և միջազգային հանրային կազմակերպությունների:
Գ լ ու խ II
Ազգային մակարդակում ձեռնարկվելիք միջոցները