Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար, որ իրավաբանական անձինք պատասխանատվություն կրեն սույն Կոնվենցիայով նախատեսված ակտիվ կաշառակերության, ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման հանցագործությունների համար, որոնք կատարվել են նրանց օգտին` անհատապես կամ որպես իրավաբանական անձի մարմնի անդամ գործող ֆիզիկական անձի կողմից, որոնք իրավաբանական անձը ներկայացնելու լիազորության կամ իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու լիազորության կամ իրավաբանական անձի շրջանակներում հսկողություն իրականացնելու լիազորության վրա հիմնված ղեկավար պաշտոն է զբաղեցնում այդ իրավաբանական անձի շրջանակներում, ինչպես նաև այդ ֆիզիկական անձին վերոհիշյալ հանցագործություններում որպես օժանդակող կամ դրդող ներգրավելու համար:

2. Բացի առաջին կետում նշված դեպքերից` յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը պատասխանատվություն կրի, երբ 1-ին կետում նշված ֆիզիկական անձի հսկողության կամ վերահսկողության բացակայությունը հանգեցրել է այդ իրավաբանական անձի օգտին 1-ին կետում նշված հանցագործությունների կատարման այն ֆիզիկական անձի կողմից, որը գտնվում է առաջինի ենթակայության տակ:

3. 1-ին և 2-րդ կետերում նշված իրավաբանական անձի պատասխանատվությունը չպետք է բացառի այն անձանց քրեական հետապնդումը, ովքեր հանդիսանում են 1-ին կետով սահմանված հանցագործությունները կատարողներ, դրդողներ կամ օժանդակողներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։