Հոդված 22. Արդարադատության հետ համագործակցող անձանց և վկաների պաշտպանությունը
Հոդված 22. Արդարադատության հետ համագործակցող անձանց և վկաների պաշտպանությունը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար արդյունավետ և համապատասխան պաշտպանությունը`
ա) այն անձանց, ովքեր տեղեկացնում են 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների մասին կամ այլ կերպ համագործակցում են քննության կամ հետապնդում իրականացնող մարմինների հետ.
բ) վկաների, որոնք ցուցմունք են տալիս նշված հանցագործությունների առնչությամբ: