Հոդված 23. Ապացույցների հավաքումը և եկամուտների բռնագրավումը հեշտացնելու միջոցները
Հոդված 23. Ապացույցների հավաքումը և եկամուտների բռնագրավումը հեշտացնելու միջոցները
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ անհրաժեշտ հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը թույլատրող միջոցները, որոնք հնարավորություն են տալիս, ներպետական իրավունքին համապատասխան, դյուրացնելու սույն Կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներում նախատեսված հանցագործությունների առնչությամբ ապացույցների հավաքումը և կոռուպցիայի գործիքների ու եկամուտների կամ այլ գույքի, որը համարժեք է նման եկամուտներին, նույնացնելը, հայտնաբերելը, սառեցնելը և առգրավելը` սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված միջոցների կիրառման նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` լիազորելու համար իր դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին` պահանջել, որ բանկային, ֆինանսական կամ առևտրային գրանցամատյանները փոխանցվեն իրենց կամ առգրավվեն` սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություններն իրականացնելու նպատակով:
3. Բանկային գաղտնիքը չպետք է խոչընդոտ լինի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված միջոցները ձեռնարկելու համար:
Գ լ ու խ III
Իրականացման նկատմամբ հսկողությունը