Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Միջազգային համագործակցության գլխավոր սկզբունքները և միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Միջազգային համագործակցության գլխավոր սկզբունքները և միջոցները

1. Կողմերը միմյանց հետ հնարավորինս լայն չափով կհամագործակցեն սույն Կոնվենցիայով նախատեսված քրեական հանցագործությունների քննության կամ դատավարության իրականացման համար քրեական գործերով` միջազգային համագործակցությանն առնչվող միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթների համաձայն կամ միասնական կամ փոխադարձ օրենսդրության վրա հիմնված համաձայնությունների միջոցով, ինչպես նաև ներպետական իրավունքին համապատասխան:

2. Եթե 1-ին կետում նշված միջազգային փաստաթղթերից կամ համաձայնություններից ոչ մեկը Կողմերի միջև ուժի մեջ չէ, ապա կիրառվում են սույն գլխի 26-31-րդ հոդվածները:

3. Սույն գլխի 26-31-րդ հոդվածները պետք է կիրառվեն այն դեպքում, երբ դրանք ավելի բարենպաստ են, քան 1-ին կետում նշված միջազգային փաստաթղթերի կամ համաձայնությունների պայմանագրերի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։