Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Փոխադարձ օգնություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Փոխադարձ օգնություն

1. Կողմերը միմյանց կտրամադրեն օգնության առավել լայն միջոցներ` արագ ընթացք տալով այն իրավասու մարմինների հարցումներին, որոնք, իրենց ներպետական իրավունքին համապատասխան, լիազորված են քննություն կամ հետապնդում իրականացնելու սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե հայցվող Կողմը համարի, որ հարցման կատարումը կազդի իր հիմնարար շահերի, ազգային ինքնիշխանության, անվտանգության կամ հանրային կարգի վրա:

3. Կողմերը բանկային գաղտնիքը չպետք է վկայակոչեն որպես սույն հոդվածով նախատեսված որևէ համագործակցության մերժման հիմք: Յուրաքանչյուր Կողմ ներպետական իրավունքով նախատեսված լինելու դեպքում, կարող է պահանջել, որ բանկային գաղտնիքի գաղտնազերծում պարունակող` համագործակցության մասին հարցումը թույլատրված լինի դատավորի կամ այլ իրավական պաշտոնյայի, այդ թվում` դատախազների կամ հանցագործություններով զբաղվող պաշտոնյաներից որևէ մեկի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։