Հոդված 27. Հանձնում
Հոդված 27. Հանձնում
1. Սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները Կողմերի միջև գոյություն ունեցող բոլոր հանձնման մասին պայմանագրերում պետք է համարվեն հանձնման ենթակա հանցագործություններ: Կողմերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի միմյանց միջև կնքվելիք` հանձնման մասին ցանկացած պայմանագրում նման հանցագործություններն ընդգրկվեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ:
2. Եթե մի Կողմը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է հանձնման հարցում այլ Կողմից, որի հետ ինքը չունի հանձնման մասին պայմանագիր, ապա այդ Կողմը կարող է սույն Կոնվենցիան համարել հանձնման իրավական հիմք սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր հանցագործությունների առնչությամբ:
3. Այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները պետք է ճանաչեն որպես հանձնման ենթակա հանցագործություններ:
4. Հանձնումը պետք է ենթակա լինի հայցվող Կողմի իրավունքով կամ հանձնման մասին կիրառելի պայմանագրով նախատեսված պայմաններին ու հիմքերին, որոնցով հայցվող Կողմը կարող է մերժել հանձնման հարցումը:
5. Եթե սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների համար հանձնումը մերժվում է միայն պահանջող անձի քաղաքացիության հիմքով, կամ հայցվող Կողմը համարում է, որ ինքը իրավազորություն ունի հանցագործության առնչությամբ, ապա հայցվող Կողմը, եթե այլ կերպ չի համաձայնվել հայցող Կողմի հետ, պետք է հետապնդում իրականացնելու նպատակով գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին և հայցող Կողմին պատշաճ կերպով տեղեկացնի վերջնական արդյունքների մասին: