Հոդված 29. Կենտրոնական մարմինները
Հոդված 29. Կենտրոնական մարմինները
1. Կողմերը պետք է նշանակեն կենտրոնական մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մի քանի կենտրոնական մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն սույն գլխով սահմանված հարցումներն ուղարկելու և դրանց պատասխանելու, նման հարցումները կատարելու համար իրավասու մարմիններին փոխանցելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտնի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմինների անվանումներն ու հասցեները: