Հոդված 30. Անմիջական հաղորդակցությունը
Հոդված 30. Անմիջական հաղորդակցությունը
1. Կենտրոնական մարմինները պետք է հաղորդակցվեն անմիջականորեն:
2. Անհետաձգելի դեպքում փոխադարձ օգնության հարցումները կամ դրա հետ կապված հաղորդակցությունը հայցվող Կողմի համապատասխան մարմիններին կարող են ուղարկվել անմիջականորեն հայցող Կողմի դատական մարմինների, ինչպես նաև դատախազների կողմից: Նման դեպքում հայցող Կողմի կենտրոնական մարմինը հայցվող Կողմի կենտրոնական մարմին միաժամանակ պետք է ուղարկի պատճենները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցումը կամ հաղորդակցությունը կարող են իրականացվել Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (ինտերպոլ) միջոցով:
4. Եթե հարցումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և պետական մարմինը իրավասու չէ դրանով զբաղվելու, ապա նա պետք է հարցումը հանձնի իրավասու մարմնին և հայցող Կողմին անմիջականորեն տեղեկացնի, որ ինքը այդպես է վարվել:
5. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հարցումը կամ հաղորդակցությունը, որոնք չեն ներառում հարկադիր գործողություններ, կարող են հայցող Կողմի իրավասու մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի իրավասու մարմիններին:
6. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել, որ սույն գլխի համաձայն կատարված հարցումները արդյունավետության համար պետք է հասցեագրվեն իր կենտրոնական մարմնին: