Հոդված 33. Կոնվենցիային միանալը
Հոդված 33. Կոնվենցիային միանալը
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Պայմանավորվող պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել Եվրոպական համայնքին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, որը չի մասնակցել դրա մշակմանը, միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Նախարարների կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Վերը նշված 1-ին կետի համաձայն` Եվրոպական համայնքի և Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Եվրոպական համայնքը և Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետություն իր համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից ինքնաբերաբար կդառնա GRECO-ի անդամ, եթե միանալու պահին դեռևս անդամ չէ: