Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Տարածքային կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Տարածքային կիրառումը

1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվելու է:

2. Յուրաքանչյուր Կողմ ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ կետերի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարություն այդ հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հետ վերցնելը կգործի այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։