Հոդված 35. Այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ կապը
Հոդված 35. Այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ կապը
1. Սույն Կոնվենցիան չի ազդում հատուկ հարցերով միջազգային բազմակողմ կոնվենցիաներով ստանձնած իրավունքների և պարտականությունների վրա:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ ուժեղացնելու կամ դրանում արծարծված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց միջև կնքել բազմակողմ և երկկողմ պայմանագրեր Կոնվենցիայով կարգավորվող խնդիրների վերաբերյալ:
3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են սույն Կոնվենցիային առնչվող հարցերի վերաբերյալ պայմանագիր կամ համաձայնագիր կամ այդ առնչությամբ այլ կերպ հարաբերություններ են հաստատել, ապա պետք է իրավունք ունենան սույն Կոնվենցիայի փոխարեն կիրառելու այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել այդ հարաբերությունները, եթե դա կդյուրացնի միջազգային համագործակցությունը: