Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Հայտարարությունների և վերապահումների վավերականությունը և վերանայումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Հայտարարությունների և վերապահումների վավերականությունը և վերանայումը

1. 36-րդ հոդվածում նշված հայտարարությունները և 37-րդ հոդվածում նշված վերապահումները պետք է վավերական լինեն տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` երեք տարի ժամանակահատվածով: Ամեն դեպքում նման հայտարարությունները և վերապահումները կարող են վերսկսվել նույն ժամանակահատվածով:

2. Հայտարարության կամ վերապահման ժամկետը լրանալուց տասներկու ամիս առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարությունը պետք է ժամկետը լրանալու մասին ծանուցի տվյալ պետությանը: Ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ պետությունը պետք է Գլխավոր քարտուղարին ծանուցի այն մասին, որ ինքը պաշտպանում, փոփոխում կամ հրաժարվում է իր հայտարարությունից կամ վերապահումից: Տվյալ պետության կողմից ծանուցման բացակայության դեպքում Գլխավոր քարտուղարությունը պետք է այդ պետությանը տեղեկացնի, որ նրա հայտարարությունը կամ վերապահումը համարվում է ինքնաբերաբար երկարացված վեց ամիս ժամկետով: Տվյալ ժամկետը լրանալուց առաջ պետության` իր հայտարարությունը կամ վերապահումը պաշտպանելու կամ փոփոխելու մտադրության մասին չծանուցելը հանգեցնում է հայտարարության կամ վերապահման ուժը կորցնելուն:

3. Եթե Կողմը 36-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան հայտարարություն կամ վերապահում է անում, ապա նա պետք է դրա գործողության վերսկսումից առաջ կամ հարցման դեպքում GRECO-ին տրամադրի դրա շարունակման մասին հիմնավորումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։