Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Փոփոխություններ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկություններ անել սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և, 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիային միացած կամ միանալու համար հրավիրված յուրաքանչյուր ոչ անդամ պետության կներկայացվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից:

2. Կողմի առաջարկած յուրաքանչյուր փոփոխություն պետք է հանձնվի Հանցագործության հիմնախնդիրներով եվրոպական հանձնաժողովին (CDPC), որն առաջարկված փոփոխության մասին Նախարարների կոմիտեի քննարկմանը կներկայացնի իր կարծիքը:

3. Նախարարների կոմիտեն կքննարկի առաջարկված փոփոխությունն ու CDPC-ի կողմից ներկայացված կարծիքը և կարող է ընդունել փոփոխությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո:

4. Նախարարների Կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված յուրաքանչյուր փոփոխության տեքստ պետք է ուղարկվի Կողմերին` ընդունելու նպատակով:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին Կողմերի ծանուցելու օրվանից երեսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։