ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
Հոդված 16. Գրանցվող տեղեկությունները
Հոդված 16. Գրանցվող տեղեկությունները
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավի, սեփականատիրոջ և օդանավի ձեռքբերման, օդանավը շահագործողի (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող տեղեկությունները:
2. Օդանավի հետ կապված գրավային պարտավորությունների և օդանավի նկատմամբ որոշակի իրավունքների միջազգային ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: