ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 69. Սույն օրենքի դրույթների կիրառման կարգը
Հոդված 69. Սույն օրենքի դրույթների կիրառման կարգը
1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2002 թվականի մայիսի 20-ի «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-327) հիման վրա գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին, և մինչ ի կատարումն սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նոր իրավական ակտերի ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-81-Ն