ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
Հոդված 45. Ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականները և թույլտվությունները
Հոդված 45. Ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականները և թույլտվությունները
1. Թռիչքային ուսուցմամբ, ընդհանուր նշանակության ավիացիայի, ավիացիոն հատուկ բնույթի գործունեությամբ զբաղվելու համար (ինչպես վճարովի, այնպես էլ անվճար) օդանավ շահագործողի վկայական տալու անհրաժեշտությունը և կարգը սահմանում է լիազորված մարմինը:
2. Ընդհանուր նշանակության ավիացիայի, ինչպես նաև ավիացիոն հատուկ բնույթի գործունեության իրականացման համար հատուկ թույլտվությունների տրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Թույլտվությունը տրվում է, եթե նշյալ գործունեությունը չի վնասում շրջակա միջավայրին և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը: