Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «կեսից ավելին» բառերը փոխարինել «առնվազն 1/4-ը» բառերով.
բ) 2.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» ենթակետով`
«ե.1) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.».
գ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով` «Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:».
դ) 5-րդ կետի «նիստին ներկա (գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով, իսկ «մեծամասնությամբ» բառից հետո ավելացնել «, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը» բառերը.
ե) 6-րդ կետի «արձանագրությունն» բառը փոխարինել «արձանագրությունը, որը ներառում է նաև հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները,» բառերով: