Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 40.

Օրենքի 55-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետի «սահմանում է» բառերը փոխարինել «կարող է սահմանել» բառերով և նույն կետից հանել «կարող է» բառերը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ`

«3.1. Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաև դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ:».

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5.1-րդ կետ`

«5.1. Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:».

դ) 6-րդ կետի «գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից» բառերը փոխարինել «հանձնաժողովների ներկայացուցիչներից» բառերով, իսկ «նրա» բառը՝ «նրանց» բառով.

ե) 11-րդ կետի «Հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրափակիչ ելույթում» բառերը փոխարինել «Իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից» բառերով.

զ) 12-րդ կետը «հանվում է» բառից հետո լրացնել «շրջանառությունից, ընդ որում՝» բառերով, իսկ նույն կետի «` միաժամանակ» բառը փոխարինել «, ինչպես նաև» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։