Անցնել բովանդակությանը

Հոդված 71

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 71.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-րդ հոդվածով`

«Հոդված 110.1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:

2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։