Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում`
ա) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.».
բ) «թ» ենթակետը «վավերացման» բառից հետո լրացնել «, կասեցման կամ չեղյալ հայտարարելու» բառերով.
գ) «ժա» ենթակետի «83-րդ հոդվածով» բառերը փոխարինել «83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 103-րդ հոդվածներով» բառերով, իսկ «նշանակումների» բառից հետո ենթակետը լրացնել «, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու)» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ`
«ժբ) հարցապնդումների քննարկման մասին հարցերը:»: