Հոդված 58
Հոդված 58.
Օրենքի 98-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 98. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու կարգը».
բ) 1-ին և 4-րդ կետերի «Պատգամավորին կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական» բառերը փոխարինել «Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական» բառերով, իսկ «ենթարկելու» բառից հետո կետերը լրացնել «հարց հարուցելու» բառերով.
գ) 4-րդ կետի «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով: