Հոդված 37
Հոդված 37.
Օրենքի 51-րդ հոդվածում`
ա) 3-րդ կետի «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով.
բ) 4-րդ կետի «պետության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով.
գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Ստացվելուց հետո` 24 ժամվա ընթացում, Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ուղարկվում են գլխադասային հանձնաժողով և հեղինակին (հիմնական զեկուցողին):».
դ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում և քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման, Ազգային ժողովում դրա քննարկման և հերթական նստաշրջանի երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու ժամկետները:».
ե) 8-րդ կետը «օրենքի» բառից առաջ լրացնել «շրջանառության մեջ գտնվող» բառերով, իսկ «նստաշրջանի» բառից առաջ` «հերթական» բառով.
զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ`
«9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի և (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:»: