Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքի 38-րդ հոդվածում՝

ա) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում հարցերի, կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում՝ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ մասում.

բ) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:».

բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասում.

բ) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:».

գ) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։