Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 35-րդ հոդվածում`
ա) 1-ին կետից հանել «Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան» բառերը, իսկ առաջին և երկրորդ «չորեքշաբթին» բառը փոխարինել «հինգշաբթին» բառով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ`
«3.1. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 105.1-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում են խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցապնդումները, իսկ դրանց բացակայության կամ քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».
գ) 5-րդ կետի «հայտարարված» բառը փոխարինել «` տոնական և հիշատակի» բառերով, իսկ «Այդ» բառը` «Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի, հանգստյան» բառերով: