Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետի «վերջինը նրան փոխարինած տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` տարիքով ավագ տեղակալը» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ`
«3. Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:»: