Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 26-րդ հոդվածում`
ա) 6-րդ կետի «նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված)» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցած» բառերով.
բ) 8-րդ կետի «է» ենթակետում «մասնագետների (փորձագետների)» բառերը փոխարինել «փորձագետների (մասնագետների)» բառերով.
գ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» ենթակետերով`
«ը) հանձնաժողովի, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.
թ) հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.
ժ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների և Աշխատակազմի հետ:»: