Հոդված 27
Հոդված 27.
Օրենքի 39-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:».
բ) 2-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Հանրապետության Նախագահի կամ» բառերով, իսկ նույն կետի «նախագծերն» բառը փոխարինել «նախագծերը նախաձեռնողի կողմից» բառերով.
գ) 3-րդ կետի չորրորդ նախադասության «այդ ձևաթուղթը համապատասխան նախագծերի հետ նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկում է Կառավարություն» բառերը փոխարինել «գումարում է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին և Կառավարություն» բառերով.
դ) 5-րդ կետի «չի կարող տևել վեց օրից ավելի և կարող է ընդհատվել» բառերը փոխարինել «ընդհատվում է» բառերով, իսկ «Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն» բառերը` «Օրակարգն» բառով: