Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «ա» ենթակետում «պահանջով» բառը փոխարինել «նախաձեռնությամբ» բառով.
բ) 3-րդ կետը «օրակարգի մասին» բառերից հետո լրացնել «՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը» բառերով.
գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության, պատգամավորական խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպելու համար:».
դ) 6-րդ կետը «ունենալ» բառից հետո լրացնել «Սահմանադրությամբ և» բառերով: