Հոդված 53
Հոդված 53.
Օրենքի 92-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:».
բ) 2-րդ կետը «հետ,» բառից հետո լրացնել «հայտարարում է արտակարգ դրություն,» բառերով.
գ) 3-րդ կետի «սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել» բառերը փոխարինել «կարող է չեղյալ հայտարարել» բառերով.
դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում և ընդունվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:».
ե) 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
զ) 7-րդ կետի «դադարեցման» բառը փոխարինել «իրականացումը չեղյալ հայտարարելու» բառերով: