Հոդված 55
Հոդված 55.
Օրենքի 94-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման կարգը
1. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:
2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ):»: