Հոդված 57
Հոդված 57.
Օրենքի 97-րդ հոդվածում`
ա) վերնագիրը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ պաշտոնանկության» բառերով.
բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին և 83.2-րդ հոդվածին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին: Սահմանադրության 83.1-րդ հոդվածին համապատասխան՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին:».
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 83.3, 83.4 և 103-րդ հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:».
դ) 7-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «(պաշտոնանկ անելու)» բառերով.
ե) 8-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «(պաշտոնանկ անելու)» բառերով: