Հոդված 66
Հոդված 66.
Օրենքի 106-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 106. Կառավարության ծրագրի ներկայացումը
1. Կառավարությունն իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը:
2. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ` Կառավարության ծրագիրն ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում:
3. Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:
4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում մտքերի փոխանակություն: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչև մեկ ժամ տևողությամբ եզրափակիչ ելույթով:
5. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը դրվում է քվեարկության այն ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում:
Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն չտալու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:»: