Անցնել բովանդակությանը

Հոդված 67

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 67.

Օրենքի 107-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «և 106-րդ հոդվածի 1-ին» բառերը.

բ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով`

«ա.1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից.».

գ) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) Հանրապետության Նախագահի կողմից:».

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ`

«1.1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:».

ե) 2-րդ կետի ««ա» ենթակետում» բառերը փոխարինել ««ա» կամ «ա.1» ենթակետում» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա`

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը.

բ) սույն հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետում նշված դեպքում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:».

զ) 3-րդ կետի «ա» և «բ» կետերում «հարցը նախաձեռնող պատգամավորը կամ» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող» բառերով.

է) 4-րդ կետից հանել «Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։