Հոդված 73
Հոդված 73.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի «ե» կետով, 13-րդ հոդվածի «բ», «գ» և «դ» կետերով, 16-րդ հոդվածով, 18-րդ հոդվածով ամրագրված դրույթների և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անվանումների, որոնք ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
Սույն օրենքի 13-րդ հոդվածի «բ», «գ» և «դ» կետերի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների փորձագետները (մասնագետները), իրենց դիմումների համաձայն, համարվում են համապատասխան ոլորտի մշտական հանձնաժողովի փորձագետներ (մասնագետներ):
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-111-Ն