Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները
Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները
Սույն օրենքով կարգավորվում են իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվանումների (այսուհետ` ֆիրմային անվանումներ) գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վրա: