Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար նշված բառերն ու տերմինները ունեն հետևյալ նշանակությունը.

1. «Ներդրող» տերմինը նշանակում է՝

ա) Հայաստանի Հանրապետության դեպքում.

(i) ցանկացած ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է այդ Պայմանավորվող կողմի քաղաքացի կամ մշտական բնակություն ունեցող անձ:

(ii) ցանկացած իրավաբանական անձ կամ այլ կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, որը հիմնվել կամ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ունենալով գրասենյակ Հայաստանի Հանրապետության տարածքում և, որը ճանաչվում է Հայաստանի օրենքներով:

բ) Կատարի Պետության դեպքում.

(i) ֆիզիկական անձինք, որոնք ունեն Կատարի Պետության քաղաքացիություն` համապատասխան օրենքների համաձայն:

(ii) Կառավարությունը և այն կառավարական գործակալությունները, ընկերությունները, կազմակերպությունները, ֆիրմաները կամ այն գործարար միավորումները, որոնք հիմնվել կամ կազմավորվել են Կատարի Պետության օրենքներին համապատասխան և որոնք ունեն իրենց գրասենյակները Կատարի Պետության տարածքում:

2. «Ներդրում» տերմինը նշանակում է հիմնված կամ ձեռք բերված գույքի բոլոր տեսակները, ներառյալ նման ներդրումների ձևերի փոփոխությունները` համաձայն այն պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը, որի տարածքում կատարվել է ներդրումը և մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում է.

ա) շարժական և անշարժ գույքը, ցանկացած այլ գույքային իրավունքներ, ինչպես օրինակ վարձակալությունը, գրավը կամ գրավականը,

բ) ընկերությունների բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտավորությունները կամ նման ընկերություններում մասնակցության այլ ձևերը,

գ) դրամական պահանջները և պայմանագրից բխող պարտավորությունները, որոնք ունեն ֆինանսական արժեք,

դ) մտավոր սեփականության իրավունքները` համաձայն համապատասխան Պայմանավորվող կողմի օրենքների:

3. «Հասույթ» տերմինը նշանակում է՝ ներդրումներից ստացված գումարները և ներառում է, մասնավորապես, բայց ոչ բացառապես` շահույթը, տոկոսավճարները, կապիտալի աճը, շահաբաժինը, ռոյալթիները և կոմիսիոն վճարները: Վերաներդրված հասույթը կունենա նույն պաշտպանությունը` ինչ որ ներդրումը:

4. «Տարածք» հասկացությունը նշանակում է.

ա) Կատարի Պետության դեպքում` Կատարի Պետության տարածքը և ներքին ու տարածքային ջրերը, որոնք ներառում են դրանց վրայի օդային տարածքը և տնտեսական գոտին ու մայրցամաքային շելֆը, որոնց նկատմամբ Կատարի Պետությունը` միջազգային իրավունքի և իր ազգային օրենսդրության համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները,

բ) Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ` ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։