Հոդված 11. Թույլտվություններ
Հոդված 11. Թույլտվություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համաձայն իր օրենսդրության, պատշաճ ձևով կքննի ներդրումներին վերաբերվող դիմումները և առանց ուշացման կհատկացնի անհրաժեշտ թույլտվությունները, որոնք պահանջվում են իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրության համաձայն, պետք է տրամադրի մուտքի վիզա, իր տարածքում գտնվելու համար անհրաժեշտ և ցանկացած այլ փաստաթուղթ այն ֆիզիկական անձանց, որոնք, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների հետ կապված, որպես գործադիր ղեկավարներ, կառավարիչներ, մասնագետներ կամ տեխնիկական անձնակազմ, աշխատանքի են վերցվել արտասահմանից, և որոնք կազմում են ձեռնարկության կարևոր մասը, քանի դեռ այդ անձինք շարունակում են համապատասխանել սույն կետի պահանջներին, ինչպես նաև` տրամադրել մուտքի ժամանակավոր վիզա և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում ժամանակավորապես գտնվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր նրանց ընտանիքների անդամներին (կին, ամուսին և երեխաներ) նույն ժամկետով, որով աշխատանքի են վերցվել վերոհիշյալ աշխատողները: