Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև վեճերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև վեճերը

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած` ներդրման հետ կապված ցանկացած վեճ պետք է վեճի կողմերի միջև կարգավորվի բարեկամաբար:

2. Վեճի կարգավորման անհնարինության դեպքում գրավոր ծանուցումից հետո` երեք (3) ամսվա ընթացքում, այն ներդրողի հայեցողությամբ կարող է ներկայացվել.

ա) այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարաններին, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎՎԿՄԿ) միջնորդ դատավարությանը, որը հիմնվել է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի համաձայն, որը բաց է ստորագրման համար 1965 թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում (այսուհետ՝ Կենտրոն), եթե Կենտրոնին դիմելը հնարավոր է, կամ

գ) միջնորդ դատավարության՝ Կենտրոնի լրացուցիչ կանոնների համաձայն, եթե միայն Պայմանավորվող կողմերից մեկը ստորագրել է սույն հոդվածի «բ» ենթակետում նշված կոնվենցիան, կամ

դ) վեճի կարգավորման` նախկինում համաձայնեցված և կիրառելի ցանկացած ընթացակարգին համապատասխան, կամ

ե) որևէ ad hoc միջնորդ դատարանի, որը, եթե վեճի կողմերի կողմից այլ որոշում չի ընդունվել, կստեղծվի Միավորված ազգերի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հաշտեցման մասին կանոնների համաձայն:

3. Սույն հոդվածի համաձայն` ցանկացած միջնորդ դատավարություն վեճի յուրաքանչյուր կողմի պահանջով պետք է անցկացվի այն պետությունում, որը Նյու Յորքի կոնվենցիայի կողմ է: Սույն հոդվածի համաձայն ներկայացված հայցերը պետք է քննվեն որպես առևտրային հարաբերություններից կամ գործառնություններից ծագած՝ ելնելով Նյու Յորքի կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներից:

4. Այն ներդրողը, որը վեճը ներկայացրել է ազգային դատարանի քննությանը, կարող է, այնուամենայնիվ, դիմել սույն հոդվածի 2-րդ կետի «բ»-«ե» ենթակետերում նշված միջնորդ դատարաններից մեկին, եթե մինչև ազգային դատարանի կողմից համապատասխան գործի վերաբերյալ վճիռ կայացնելը ներդրողը հայտարարել է, որ այլևս չի շարունակում գործի քննությունը ազգային ընթացակարգերով և հետ է վերցնում այն:

5. Սույնով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անվերապահորեն համաձայնում է իր և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճը կարգավորման համար ներկայացնել միջազգային միջնորդ դատարան՝ սույն հոդվածին համապատասխան:

6. Վեճի կողմ Պայմանավորվող կողմերը չեն կարող միջնորդ դատավարության կամ միջնորդ դատարանի վճռի կատարման ցանկացած փուլում առարկել այն հանգամանքի վերաբերյալ, որ վեճի մյուս կողմ ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է իր վնասների մասնակի կամ լիարժեք փոխհատուցում:

7. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական է, պարտադիր վեճի կողմերի համար, այն պետք է կատարվի այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որի տարածքին վերաբերում է, այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից` այն ժամկետում, որը պատշաճ կերպով նշված է վճռում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։