Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Պայմանավորվող կողմերի` սահմանադրական պահանջների կատարման մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա քսան (20) տարի և այնուհետև ուժի մեջ կմնա նույն ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց տասներկու (12) ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողության դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը, սույն Համաձայնագրի 1-16-րդ հոդվածների դրույթները պետք է շարունակեն գործել սույն Համաձայնագրի դադարեցումից հետո` հաջորդ քսան (20) տարվա ժամկետում:

Ի վկայություն վերոհիշյալի` ներքոհիշյալ ներկայացուցիչները, լինելով պատշաճ ձևով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում, 2004 թ. հոկտեմբերի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, ֆիններեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 20-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։