Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Վնասների փոխհատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Վնասների փոխհատուցումը

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, արտակարգ իրավիճակների, ապստամբության կամ խռովության հետևանքով, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կերպ կարգավորման հետ` վերջինը նշված Պայմանավորվող կողմի կողմից կտրամադրվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը այդ Պայմանավորվող կողմը տրամադրում է իր ներդրողներին կամ առավել բարենպաստ ազգի ռեժիմից օգտվող նեդրողներին, և որը առավել բարենպաստ է ներդրողի համար:

2. Առանց խախտելու սույն հոդվածի 1-ին կետի դրույթները` մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք այդ կետում նշված ցանկացած իրավիճակի հետևանքով վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որոնք հետևանք են.

ա) վերոհիշյալ Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրման կամ դրանց մի մասի բռնագրավման, կամ

բ) վերոհիշյալ Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրման կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի բխել իրավիճակի անհրաժեշտությունից, վերոհիշյալ Պայմանավորվող կողմը պետք է արագ, համարժեք և արդյունավետ վերականգնի կրած վնասները կամ փոխհատուցի դրանք, և նշված վնասից բխող ցանկացած փոխհատուցում պետք է լինի ամբողջովին իրականանալի, վճարվի առանց ուշացման և ներառի վճարման տարադրամի համար շուկայական հիմքի վրա ձևավորված առևտրային ընթացագնով տոկոսը՝ սկսած ներդրումների բռնագրավման կամ ոչնչացման օրվանից մինչև փաստացի վճարման օրը:

3. Ներդրողները, որոնց ներդրումները վնասներ են կրում սույն հոդվածին համապատասխան, պետք է իրավունք ունենան իրենց գործի արագ քննության և իրենց ներդրումների գնահատման համապատասխան Պայմանավորվող կողմի դատական կամ այլ իրավասու մարմնի կողմից` սույն հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։