Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ներդրումների ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ներդրումների ռեժիմը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր ներդրողներին և նրանց ներդրումներին՝ կապված ներդրումների ձեռքբերման, ընդլայնման, գործողության մեջ դնելու, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման ու վաճառքի կամ այլ կերպ տնօրինելու հետ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է առավել բարենպաստ ազգի ռեժիմից օգտվող ներդրողներին և նրանց ներդրումներին՝ կապված ներդրումների հիմնադրման, ձեռքբերման, ընդլայնման, գործողության մեջ դնելու, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման և վաճառքի կամ այլ կերպ տնօրինելու հետ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին պետք է տրամադրի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող ռեժիմներից այն լավագույնը, որը առավել բարենպաստ է ներդրողների կամ ներդրումների համար:

4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կիրառի հարկադիր միջոցներ՝ կապված հումքի, արտադրության միջոցների ձեռքբերման, գործողության մեջ դնելու, փոխադրման, իր արտադրանքի մարկետինգի կամ նման կարգի միջոցների հետ, որոնք ընդունելի չեն կամ խտրական են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։