Հոդված 14. Ընդհանուր բացառություններ
Հոդված 14. Ընդհանուր բացառություններ
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմի համար խոչընդոտ` ձեռնարկելու ցանկացած գործողություն, որը անհրաժեշտ է պատերազմի կամ զինված հակամարտության կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակի դեպքում` իր էական անվտանգության շահերը պաշտպանելու համար:
2. Պայմանով, որ նշված գործողությունները Պայմանավորվող կողմի կողմից չեն կիրառվի կամայական կամ չհիմնավորված խտրականության ձևով կամ ներդրումների քողարկված սահմանափակումներով, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերի համար խոչընդոտ՝ ձեռնարկելու որևէ միջոց, որը անհրաժեշտ է հասարակական կարգը պահպանելու համար:
3. Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն սույն Համաձայնագրի 5-րդ կամ 6-րդ հոդվածների նկատմամբ: